Մատչելիության հղումներ

Դատարանը երկարաձգել է «Փուսսի Ռայոթ» խմբի անդամների նախնական կալանքի ժամկետը


Մոսկվայի դատարանը այսօր որոշել է մինչեւ հունիսի 24-ը երկարաձգել «Փուսսի Ռայոթ» փանք-ռոք խմբի երեք երիտասարդ կին-անդամների նախնական կալանքի ժամկետը։

Երեք կանայք ձերբակալվել են այն բանից հետո, երբ Մոսկվայի Սուրբ Փրկիչ մայր տաճարում փետրվարին փորձել են կատարել Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված բողոքի երգ։

Այդ կանանց աջակիցների թվում կան անվանի արվեստագետներ, ովքեր պահանջում են նրանց ազատ արձակել եւ կալանավորումը խոսքի ազատության ոտնահարում են համարում:

Մինչդեռ, բողոքի այդօրինակ ակցիան քննադատողները, որոնց թվում կան մեծ թվով հավատացյալներ, համոզված են, որ տեղի ունեցածը աստվածանարգություն էր եւ խուլիգանական արարք, որը պետք է պատժվի։

Այսօր դատարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել ձերբակալվածների մոտ երկու տասնյակ աջակիցներ։ Նույն տեղում հավաքվել են նաեւ ձերբակալության կողմնակիցները։ Երկու խմբավորումների միջեւ եղել են ընդհարումներ, որոնք, սակայն, ավարտվել են ոստիկանների միջամտության արդյունքում։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG