Մատչելիության հղումներ

Յուկիյա Ամանո. «ԱԷՄԳ-ն եւ Հայաստանի ունեն միասնական նպատակ»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ ատոմային էներգիան Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, եւ երկիրը մեծապես կարեւորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւոր բաղկացուցիչ:

Յուկիյա Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ն եւ Հայաստանը ունեն միասնական նպատակ՝ դա գործող կայանի անվտանգության միջոցառումների շարունակական ամրապնդումն է եւ նոր կայանի կառուցման շուրջ սերտ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG