Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ վարչապետի` Աշոտյանը գործել է օրենսդրության շրջանակում


Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողների: Նրանց խնդրանքով կառավարության ղեկավարը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանումներ են ներկայացրել համալսարանի ռեկտորի պաշտոնից Սուրեն Զոլյանին ազատելու որոշման կապակցությամբ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը նշել է, որ կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենսդրության շրջանակում, եւ այժմ փորձ է արվում այս հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Նա հավաստիացրել է նաեւ, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ միավորելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերն անհեթեթություն են:

Ուսանողները, նույն աղբյուրի փոխանցմամբ, նշել են, որ լեզվաբանական համալսարանի ռեկտորի հարցում անձի խնդիր չեն տեսնում, այլ ցանկանում են տեղյակ լինել իրենց բուհին առնչվող բոլոր հարցերին:

Ուսանողների խնդրանքով կրթության եւ գիտության նախարարը կհանդիպի նրանց հետ եւ կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG