Մատչելիության հղումներ

Պարսից ծոցի արաբական երկրները ԱՄԷ-ին աջակցում են Իրանի հետ վեճում


Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարել են, թե Իրանի հետ տարածքային վեճի հարցում կաջակցեն Արաբական Միացյալ Էմիրություններին:

Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի` Քաթարում կայացած հանդիպման մասնակիցները հայտարարել են, թե ԱՄԷ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի յուրաքանչուր գործողություն կդիտվի իբրեւ ողջ կազմակերպության համար սպառնալիք:

Վիճելի են համարվում Պարսից ծոցի 3 կղզիներ: Դրանք ցանկանում են վերահսկել ե՛ւ Իրանը, ե՛ւ Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն այդ տարածքները փաստացիորեն գտնվում են Իրանի հսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG