Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայազգի գործարար է սպանվել


Այսօր առավոտյան Մոսկվայի հյուսիս-արեւելքում` Մարշալ Ժուկովի պողոտայի վրա գտնվող իր տան շքամուտքում հայտնաբերվել է գործարար Տիգրան Հովհաննիսյանի դիակը։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլակովային, հայազգի գործարարի դին հայտնաբերել են հարեւանները` վերելակին հարող սանդղահարթակին։ Հովհաննիսյանը մահացել է կրծքավանդակի երկու հրազենային վերքերից։ Քննիչների վարկածով` հանցագործը օգտագործել է խլացուցիչով ատրճանակ։

Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում։

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել սպանության եւ ապօրինի զենքի հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG