Մատչելիության հղումներ

Պինգվինի գրոհը... ԱՄՆ-ի նախագահի հավանական թեկնածուի վրա


Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի «Ֆորեսթ Փարք» կենդանաբանական այգու պինգվիններից մեկն անսպասելիորեն հարձակվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, նախագահության թեկնածու առաջադրված հանրապետական Նյութ Գինգրիչի վրա։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` 68-ամյա
Գինգրիչը նախընտրական արշավի շրջանակներում է այցելել Սենթ Լուիս։ Ցանկացած քաղաք ժամանելով` կենդանիների մեծ սիրահար Գինգրիչն անպայման փորձում է տեսնել տեղի կենդանաբանական այգին։

«Պինգվինը կծել է պարոն Գինգրիչի մատը, մենք վերքը մշակել ենք եւ վիրակապ ենք դրել», - ասել է «Ֆորեսթ Փարք» կենդանաբանական այգու խոսնակ Սյուզան Գալահերը։

Լրատվական գործակալությունները հայտնում են, որ վերքը վտանգավոր չէ, պինգվինի հարձակման արդյունքում քաղաքական գործչի նախընտրական արշավի ժամանակացույցը չի խախտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG