Մատչելիության հղումներ

Ապրիլի 18-19-ը կկայանա ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը


Ապրիլի 18-19-ը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն` վաղը գիտական գործունեության արդյունքները կամփոփեն ԳԱԱ-ի Մաթեմատիկայի եւ տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների, Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքները:

Հինգշաբթի օրը տարեկան ընդհանուր ժողովում ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կներկայացնի ակադեմիայի 2011 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները:

Ժողովին կմասնակցեն Հայաստանի կառավարության անդամներ, հանրահայտ գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG