Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի սոցիալական ոլորտին երկու դրամաշնորհ է տրամադրում


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը այսօր ստորագրել են երկու դրամաշնորհային համաձայնագիր։

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, ստորագրված համաձայնագրերի շրջանակներում գործակալությունը օժանդակություն կտրամադրի նախարարությանը` նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը բարելավելու եւ Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով:

Երկու ծրագրերը, որոնց հատկացվող գումարները հաղորդագրությունում նշված չեն, 2010 թվականի օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Հայաստանի կառավարության կողմից ստորագրված Առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի մասն են հանդիսանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG