Մատչելիության հղումներ

Ընտրողների թիվը ապրիլի 16-ի դրությամբ` 2 միլիոն 482 հազար 593


Ոստիկանության հաղորդագրության համաձայն` Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ կազմում է 2 միլիոն 482 հազար 593։

Ի կատարումն Ընտրական օրենսգրքի պահանջի, Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվը` նշելով յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:

Ըստ այդմ, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածների թիվն է 684, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 46, քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 11։

Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում որեւէ մեկը ընդգրկված չէ։

Մարտի վերջին Ոստիկանության հրապարակած ցուցակներում ընտրողների թիվը 2 միլիոն 485 հազար 844 էր, իսկ ապրիլի 6-ի դրությամբ` 2 միլիոն 482 հազար 739։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG