Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Բելառուսի արտգործնախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սարգսյանը եւ Մարտինովը համակարծիք են եղել, որ կա հայ - բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում գործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն եւ հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն: Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, ինչպես նաեւ ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը:

Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ, Հայաստանը եւ Բելառուսը նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակտիվ մասնակիցներ են՝ հանդիպման մասնակիցները կարեւորել են միջազգային կառույցների շրջանակներում եւս փոխշահավետ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG