Մատչելիության հղումներ

Դիտորդների առաջին խումբը ժամանեց Սիրիա


Ռազմական վեց դիտորդներից բաղկացած` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լիազորած առաջին խումբը ժամանել է Սիրիա եւ այսօր կսկսի իր աշխատանքները։

Դիտորդները պետք է փորձեն կապ եւ համագործակցություն հաստատել Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող հակամարտության կողմերի միջեւ եւ սկսել զեկուցել հրադադարի իրականացման մասին։

Ըստ սիրիական ընդդիմության ակտիվիստների, սակայն, բախումները երկրում շարունակվում են, եւ կիրակի օրվա ընթացքում կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքում ընդդիմության զինված խմբավորումների զանգվածային գնդակոծումների հետեւանքով զոհվել է երեք մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG