Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ԿԸՀ-ն նախագահական ընտրապայքարից հանեց 10 թեկնածուի


Եգիպտոսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ նախագահական ընտրապայքարից հանել է 10 թեկնածուների: Նրանց թվում են` «Մահմեդական եղբայրություն» իսլամիստական շարժման կողմից առաջադրված Հայրաթ ալ-Շաթերը եւ երկրի նախկին փոխնախագահ, հետախուզական ծառայության նախկին պետ Օմար Սուլեյմանը:

Իր որոշման պատճառների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հայտնում։ Թեկնածուները կարող են որոշումը բողոքարկել երկու օրվա ընթացքում:

Մայիսին Եգիպտոսում կանցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG