Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն, ոչ մի ձայն այս երկրում չունեն»


«Ես բոլորին խորհուրդ կտամ քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին` եթե այստեղ գտնվի գոնե մեկը, ով կասի, թե այս հինգ տարվա ընթացքում իր կյանքը դեպի լավն է փոխվել», - Իջեւանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` շարունակելով - «Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը, ոչ մի ձայն այս երկրում չունեն: Եթե ձայն ունենային, ընտրակաշառք բաժանելու կարիք չէին ունենա, եթե ձայն ունենային, ոստիկանության միջոցով ժողովրդին ահաբեկելու կարիք չէին ունենա, եթե ձայն ունենային, բոլոր դպրոցների տնօրեններին չէին ստիպի Հանրապետական դառնալ»:

Տավուշի մարզում քարոզարշավը ՀԱԿ-ը սկսեց Բերդ քաղաքից: Այստեղ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները հավաքվածներին կոչ արեցին մայիսի 6-ի ընտրություններին իրենց ձայնը տալ ՀԱԿ-ի համամասնական ցուցակին եւ մեծամասնական ընտրակարգով թիվ 41 ընտրատարածքում իրենց թեկնածու Սպարտակ Հարությունյանին:

Իջեւանում Կոնգրեսի ղեկավար անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին խորհուրդ տվեց «պարզապես իրենց պարտքը կատարել` քվեարկել եւ իրենց ձայնը տալ ՀԱԿ-ին»` անգամ եթե ընտրակաշառք են ստացել. - «Մենք մարդկանցից ո'չ հերոսություն ենք պահանջում, ո'չ էլ ոչ մի բան: Հետո լեգենդներ են տարածում, թե իրենք հետեւում են` ում օգտին են քվեարկում եւ այլն: Սուտ է` չի կարող այդպիսի բան լինեն»:

Իր ելույթում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը տավուշցիներին խորհուրդ տվեց չհավատալ իշխող կուսակցության կարգախոսին. - «Այդ որ ասում են` հավատանք, որ փոխենք, ժողովուրդ, հանկարծ այդպիսի բան չանեք. կհավատաք` կփոխեք ու դեպի վատը Դեպի վատը միանշանակ»:

«Այսքան բանը հասկացեք, բացատրեք ձեր հարեւաններին` ասեք, որ շանս կա, մի հատ մայիսի 6 կա, հետո փետրվարյան պրեզիդենտական կա… Այս ալիքում իշխանություն փոխեցին` փոխեցինք: Չէ` որեւէ կասկած չունենաք, որ ողբալի է ավարտվելու», - հայտարարեց Բագրատյանը:

Ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը` նույնպես կոչ անելով քվեարկել ՀԱԿ-ի օգտին:

please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG