Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը կոչումներ ու մեդալներ է շնորհել մի խումբ ոստիկանների


Նախագահ Սերժ Սարգսյանը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատողների շնորհել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումներ եւ մեդալներ:

Մասնավորապես, Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում, Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանին՝ ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ պարգեւատրվել են տարբեր մեդալներով:

«Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական բարձր պարգեւների արժանացածներին՝ ընդգծելով, որ այդ պարգեւները պետության կողմից նրանց ծառայության գնահատականն են եւ մեծ արժեք ունեն իր կոչմանն ու առաքելությանը նվիրված ոստիկանների համար», - փոխանցում է նախագահի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG