Մատչելիության հղումներ

Աբխազիայեւմ ձերբակալվել են նախագահի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող անձինք


Աբխազիայում ձերբակալվել են այդ ինքնահռչակ հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբայի դեմ կատարված մահափորձն իրականացնելու մեջ կասկածվող 4 տեղացիներ:

Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ:

Ալեքսանդր Անկվաբայի ավտոմեքենան գնդակոծվել էր փետրվարի 22-ին Գուդաուտա քաղաքի մոտ: Նախագահի թիկնապահներից մեկը զոհվել էր, եւս երկուսը վիրավորվել էին:

Ալեքսանդր Անկվաբան Աբխազիայի նախագահի պաշտոնում ընտրվել էր անցած տարվա օգոստոսին` նախկին նախագահ Սերգեյ Բագապշի մահվանից հետո անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG