Մատչելիության հղումներ

Բոգոտայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ռումբ է պայթեցվել


Երեկ երեկոյան Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում, որտեղ այսօր մեկնարկել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գագաթնաժողովը եւ որին մասնակցելու նպատակով երեկ Բոգոտա է ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի դեսպանատան հարեւանությամբ փոքր հզորության ռումբ է պայթեցվել:

Եվս երկու պայթյուններ որոտացել են Կարտախենա քաղաքում, որտեղ անցկացվում է գագաթնաժողովը:

Ոստիկանության տեղեկացմամբ, զոհեր եւ ավերածություններ չկան:

Միաժամանակ, Բարաք Օբամայի ժամանումից առաջ, «անպարկեշտ վարքի համար» Միացյալ Նահանգներ են վերադարձվել ամերիկյան հատուկ ծառայությունների 12 աշխատակիցներ: Ըստ հաղորդագրությունների` նրանք Կոլումբիայում օգտվել են մարմնավաճառների ծառայություններից:

Հատուկ ծառայությունները ո'չ հերքել, ո'չ էլ հաստատել են այդ տեղեկատվությունը, այդուհանդերձ հայտարարել են, որ Կոլումբիա են ժամանել նոր գործակալներ:

Այսօր եւ վաղը կայանալիք Ամերիկյան պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու են ավելի քան 30 պետությունների ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG