Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկել են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ


ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների եւ Գերմանիայի ներկայացուցիչները այսօր Ստամբուլում Իրանի պատվիրակության անդամների հետ բանակցում են այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ:

Վերջին անգամ նման հանդիպում տեղի էր ունեցել գրեթե տարիուկես առաջ:

Դիտորդները նշում են, որ Իրանը կարող է հանդես գալ անսպասելի հայտարարություններով: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, թե կան «ազդանշաններ», որ Իրանը կարող է հանդես գալ նոր նախաձեռնություններով:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվեց անցած աշնանը, երբ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը առաջին անգամ հանդես եկավ հայտարարությամբ, թե այդ ծրագիրը կարող է նաեւ ռազմական բնույթ կրել: Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG