Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 15-ին աշխարհը նշելու է այս հսկայական ուղեւորատար նավի խորտակման 100-րդ տարելիցը։

Հայի բախտ` փախչել Թուրքիայից եւ հայտնվել «Տիտանիկ»ի վրա

Սաութհեմփթոնից Նյու Յորք ուղղություն վերցրած հսկայական բրիտանական նավը, որն այն ժամանակաշրջանի տեխնոլոգիական գլուխգործոց է համարվել` 1912 թվականի ապրիլի 14-ի կեսգիշերին բախվել է սառցալեռան եւ ժամերի ընթացքում խորտակվել։

Հաճախ մտածում են, թե դժբախտ նավի ուղեւորները` գերհարուստ արդյունաբերողներ էին, գործարարներ, Եվրոպայի արքայական հարստությունների եւ ազնվական ընտանիքների ներկայացուցիչներ, մինչդեռ իրականում նրանց առնվազն կեսը ծայրը ծայրին հազիվ հասցնող մարդիկ էին, ովքեր երազում էին ապաստան եւ աշխատանք գտնել Հյուսիսային Ամերիկայում։

Հենց այդ ուղեւորների թվում էր երիտասարդ Նշան Գրիգորյանը, ով իր հոր հորդորով որոշել էր Նոր մայրցամաք մեկնել։ Հասնելով Եվրոպա, Նշանը «Տիտանիկի» տոմս էր հայթայթել։

Ահա թե ինչ է տասնամյակներ անց այդ ոդիսականի մասին պատմել Նշանի թոռը` Վան Սոլոմոնյանը. - «Նրա հայրն ասել էր, որ պետք է հեռանալ Օսմանյան Թուրքիայից, Կանադայում նոր կյանք սկսել եւ հետագայում կրտսեր եղբայրներին կանչել։ Երկուսը մնացել էին Թուրքիայում։ Նշանը եւ եւս 4 հայ մեկնել էին Ֆրանսիա` Շերբուրգ, որտեղ էլ «Տիտանիկի» տոմսեր էին գնել»։

Հայրը, թերեւս, կանխատեսել է, թե ինչ է գալու հայության գլխին, որովհետեւ Օսմանյան Թուրքիայում այն տարիներին արդեն եղել են ջարդեր։

Նա կյանքում այլեւս ոչ մի անգամ ջուր չի մտել, նավ չի նստել:

Երրորդ կարգի տոմսերով ուղեւորների երկու երրորդը զոհվել է, որովհետեւ նրանք տեղեր են ստացել «Տիտանիկի» ստորին հարկերում, որտեղից դժվար էր հասնել փրկանավակներին։
Ուղեւորների թիվը մոտ 2200 էր, նրանցից շուրջ 700-ն է փրկվել։

Նշանը պատմել է, որ սառցալեռանը հարվածելու պահին ինքը ընկերների հետ ներքեւի տախտակամածում թուղթ է խաղացել։ Հարվածից հետո խուճապ է սկսվել, նրանք մի կերպ դուրս են պրծել, բարձրացել են վերիմ տախտախամած, որտեղից էլ բառիս բուն իմաստով նետվել են թիվ 10-ը մակույկն ու փրկվել։

Կանադայում Նշանը հանգրվանել է Սենթ Քեթրին ավանում, աշխատել է «Ջեներալ Մոթորզի» ձուլարանում եւ փող վաստակելով, կատարել է հորը տված խոստումը` եղբայրներին Թուրքիայից տեղափոխել է Կանադա։

Ավանում եղբայրները կառուցել են հայկական եկեղեցի։ Նշանը մահացել է 89 տարեկանում։ Նրա թոռան` Վան Սոլոմոնյանը խոսքով, Նշանը վարդարանը մատներում պահած լռակյաց մարդ էր, ով անգլերեն քիչ էր խոսում։

Նշան Գրիգորյանը շիրիմը:

Նշան Գրիգորյանը շիրիմը:

Վանը հիշում է նաեւ, թե ինչպես են Նշանի եղբայրները ամեն անգամ նրա շիրիմին այցելելուց խոնարհվել եւ երախտագիտություն հայտնել` իրենց Թուրքիայից Կանադա տեղափոխելու համար։

Վան Սոլոմոնյանը ծնվել եւ մեծացել է Սենթ Քեթրինում, սակայն հետագայում տեղափոխվել է Տորոնտո։

Սենթ Քեթրինն Օնտարիո լճի ափին է, այստեղ կա լողափ եւ փոքրիկ նավահանգիստ։ Վանի խոսքերով, սակայն, Նշան պապը Կանադայում ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ լիճ չի մտել եւ նավ չի նստել...

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG