Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը ստորագրեց արտակարգ դրության մասին օրենքը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք այլ օրենքների թվում ստորագրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը։ Այդ մասին այսօր հայտնում են նախագահի մամլո գրասենյակից։

Հիշյալ օրենքը, մասնավորապես` արտակարգ դրության ժամանակ բանակը ներգրավելու մասին դրա դրույթը, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ բուռն բանավեճերի առարկա դարձավ։

Օրենքը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց մարտի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG