Մատչելիության հղումներ

logo-print

Մանթաշովի թոռը Երեւանում կմասնակցի մեծ բարերարի արձանի բացմանը


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ապրիլի 16-21-ը Երեւան կայցելի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի (Մանթաշով) թոռ Ալեքսանդր Մանթաշովը։

Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` ապրիլի 18-ին բարերարի թոռը կմասնակցի Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանի բացման արարողությանը։

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հիշեցնում է, որ արձանը տեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում` Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցիների հարեւանությամբ, Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում։

Հուշարձանի հեղինակը Հայաստանի վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG