Մատչելիության հղումներ

Արձակուրդ մեկնեց եւս վեց պաշտոնյա, այդ թվում` երկու նախարար


Արձակուրդ ձեւակերպելու դիմում են ներկայացրել եւ մինչեւ մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված նաեւ հետեւյալ բարձրաստիճան պաշտոնյաները` տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը եւ տեղակալ Վահան Պողոսյանը, տարածքային կառավարման փոխնախարար Ստեփան Բարսեղյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը։

Այդ մասին այսօր հայտնել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` ի լրումն ապրիլի 5-ի հաղորդագրության։

Անցած հինգշաբթի օրը հայտնի դարձավ ընտրությունների կապակցությամբ 44 բարձրաստիճան պաշտոնյաների արձակուրդ մեկնելու մասին, որոնց թվում ոչ մի նախարար չկար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG