Մատչելիության հղումներ

Անկվաբի դեմ մահափորձի գործով 6 մարդ է ձերբակալվել


Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ մահափորձ կազմակերպելու կասկածանքով երեկ 6 հոգի է ձերբակալվել:

Ինչպես հաղորդում է Աբխազիայի գլխավոր դատախազությունը, խուզարկությամբ կասկածյալների մոտից մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել:

Անկվաբի դեմ մահափորձը տեղի է ունեցել փետրվարի 22-ին: Հանցագործները կրակ են բացել նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է նախագահի թիկնազորի անդամներից մեկը:

Դա քաղաքական գործչի նկատմամբ կատարված 6-րդ մահափորձն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG