Մատչելիության հղումներ

Ապստամբություն Գվինեա-Բիսաուում


Ստացվող տեղեկությունների համաձայն՝ աֆրիկյան Գվինեա-Բիսաուում ռազմական ապստամբություն է տեղի ունենում:

Զինվորականները վերահսկում են մայրաքաղաք Բիսաուի կենտրոնը, գրավված են ռադիոյի շենքը եւ իշխող կուսակցության կենտրոնական գրասենյակը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ քաղաքի փողոցներում զինված բախումներ են տեղի ունենում:

Լրատվամիջոցները, վկայակոչելով արտասահմանցի դիվանագետներին, հաղորդում են, թե երկրի ժամանակավոր նախագահի եւ վարչապետի գտնվելու վայրը անհայտ է:

Ապրիլի 29-ին երկրում պետք է անցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG