Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպեց համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովին նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին եւ ձեռնարկվող քայլերին, որոնք, ընդգծել է նա, ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ:

Նալբանդյանի բնորոշմամբ՝ «վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական եւ ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարեւոր դրական մթնոլորտի ձեւավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG