Մատչելիության հղումներ

Պլատինին դժգոհում է «Եվրո - 2012»-ի շեմին Ուկրաինայում հյուրանոցների գների կտրուկ աճից


ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Լվովում ասել է, որ «այս ամռանը Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախաշեմին մի խումբ ավազակներ եւ խաբեբաներ Ուկրաինայում տասնապատիկ բարձրացրել են հյուրանոցների գները, որոշ դեպքերում հյուրանոցները խախտել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Այդ ելույթին ներկա Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը Պլատինիին խոստացել է մեկ ամսում կարգավորել խնդիրը։

Այսօր ավելի ուշ Պլատինին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ մասնակցել է Լվովի օդանավակայանի նոր տերմինալի բացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG