Մատչելիության հղումներ

Շփման գծում հերթական դիտարկումը` առանց միջադեպերի


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG