Մատչելիության հղումներ

Համակարգչային խաղերի առաջնություն


Մայիսին կմեկնարկի համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ բաց առաջնությունը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ առաջին անգամ առաջնությունը տեղի է ունեցել 2011 թվականին: Առաջնության 25 մասնակիցների գերակշռող մասը եղել են ուսանողներ Երեւանի պետական համալսարանից, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայից, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից: Մասնակիցների թվում կային նաեւ դպրոցականներ:

Համակարգչային խաղերով ավելի տարված են երեխաներն ու պատանիները: Երիտասարդը նշում են, որ չեն խաղում` ժամանակի բացակայության եւ դասերի պատճառով: Աղջիկները համակարգչային խաղերով ավելի քիչ են հետաքրքրված: Տղաները նշում են, որ պատանեկության տարիներին, մեծամասամբ իրենց օրն անցկացնում էին համակարգչի առջեւ` խաղեր խաղալով:

Համակարգչային խաղերը խաղալը շատերի կարծիքով ժամանակի սխալ վատնում է, թեեւ կան խաղեր, որ զարգացնում են միտքը, հիշողությունը եւ այլն:

«Համակարգչային խաղերի ոլորտը տարբերվում է նորագույն տեխնոլոգիաների ոլորտից, քանի որ հնարավոր է դրանցում ներգրավվեն սցենարիստներ, նկարիչներ, դիզայներներ, անիմատորներ եւ այլն, որոնք նունպես հնարավոր է ընդգրկվեն նորագույն տեխնոլոգիաների զարգացման ոլորտ», - նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթը նախատեսվում է իրականացնել 4 փուլով. մայիսի 5-ին, հուլիսի 2-ին, սեպտեմբերի 8-ին, իսկ ամփոփիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: Մինչեւ ապրիլի 30-ը գրանցվածները հնարավորություն կունենան մասնակցել նաեւ դասընթացների:

«Կարծում ենք, որ Հայաստանը մեծ ներուժ ունի խաղային ինդուստրիայի առումով», - նշեց Վարդանյանը եւ հավելեց. - «Այս տարի ավելացել են անվանակերգերը: Առաջնությունը նպատակ ունի զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսեւորվել խաղերի բիզնես ոլորտում»:

Անցյալ տարվա հաղթող խաղի գաղափարակիցներից է Արտյոմ Աբգարյանը: Հաղթող խաղը կառուցվել է Անի պատմական մայրաքաղաքի հատակագծի հիման վրա, այն ստեղծվել է 6 ամսում` թիմի 3 անդամների նախաձեռնությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:05:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG