Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարները հանդիպել են ԵՄ-ի դեսպաններին


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը այսօր հանդիպել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի եւ ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների հետ:

«Ազատ դեմոկրատներ»-ի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG