Մատչելիության հղումներ

Մանուկյանը եւ Շարմազանովը մեղադրանքներ են փոխանակում


Արամ Մանուկյան եւ Էդուարդ Շարմազանով
Արամ Մանուկյան եւ Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը միմյանց մեղադրում են սուտ խոսելու մեջ:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների մասին խոսելիս Շարմազանովը վկայակոչել էր Մանուկյանին, որը, ըստ իշխող կուսակցության ներկայացուցչի, հեռուստատեսություններից մեկի հարցազրույցում ասել էր, թե «նմանատիպ եթերային ազատություն այս վերջին 12 տարում չի տեսել»:

«Ժողովրդավարական ազատությունները, որոնք որ այսօր կան` այդ երկու համաներումը, ժողովրդավարական ազատությունները, այդ եթերի ազատությունը, երբ որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` «ես նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել վերջին 12 տարում»։ Սա իրենք են ասում` ես չեմ ասում», - հայտարարել էր, մասնավորապես, Շարմազանովը։

Երեքշաբթի օրը, սակայն, Արամ Մանուկյանը հերքեց Էդուարդ Շարմազանովի ասածները` դրանք որակելով որպես սուտ։

«Երկու անգամ էս էլ, ընդ որում` մի անգամ էլ հեռուստատեսությամբ լսեցի, հայտարարում է, որ ես հայտարարել եմ, որ այսօրվա ժողովրդավարության վիճակը, մամուլի ազատության վիճակը` ես ասում եմ, որ դա գոհացնում է։ Հա, իմ անունից է խոսում։ Խնդրում եմ հերքել այս սուտը եւ հայտարարել, որ Շարմազանովը ուղղակի սուտ է ասում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ-ի ղեկավարը։

​Մանուկյանի հավաստմամբ` չկան վկայություններ այն մասին, որ ինքը նման կարծիք է հայտնել. - «Ես նրան ո՛չ տեսել եմ, ո՛չ հանդիպել եմ, ո՛չ էլ էդպիսի ցանկություն ունեմ։ Այսինքն, եթե ես էդպիսի բան ասած լինեի, ապա որեւէ լրատվամիջոցով պետք է լիներ, եւ որեւէ մեկդ կարող եք վկա լինել եւ ապացուցող, որ ես ասել եմ կամ չեմ ասել։ Վստահ` ոչ մեկդ չեք լսել այդպիսի բան»։

Շարմազանովը, մինչդեռ, երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Իրեն եւ իր քաղաքական ուժին բնորոշ ոչ կոռեկտ եւ էթիկայի սահմաններից դուրս հերթական հայտարարությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` ներկայացնելով իր իրական դեմքը` նշելով, որ ես սուտ եմ խոսում [...]: Ի տարբերություն իրեն, ես խոսում եմ փաստերով. Արմնյուզ հեռուստաընկերության մարտի 22-ի եթերում, վերջին հատվածում` Արամ Մանուկյանը բառացիորեն ասել է հետեւյալը. - «Այսպիսի ուղիղ եթեր ես «Արմենիա»-ով ունեցել եմ 12 տարի առաջ. սա ինձ համար լավ առիթ է եւ շնորհակալ եմ»:

Իշխող կուսակցության ներկայացուցիչը իր հաղորդագրությունում նաեւ համապատասխան հաղորդման հղումն է տեղադրել:


please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG