Մատչելիության հղումներ

Դեսպանությունը հետեւում է Սարգսյանի գործին


Ռուսաստանի դաշնության Տուլայի մարզում շարունակվում է հետաքննությունը 52- ամյա Գեղամ Սարգսյանի գործով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունից, դեսպանությունը հետեւում է գործին:

Գործը հայտնվել է ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ռուսաստանի քաղաքացի Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա չորս հանցագործները հարձակվել են ապրիլի 7-ի երեկոյան, երբ Գեղամի ընտանիքը հեռուստացույց էր դիտում:

«Նրանք ծեծում էին երեխաներիս, կնոջս, հարսիս: Հետո անցան ինձ, երեխաներին… ատրճանակ ունեին, դանակ», - ասել է Գեղամ Սարգսյանը:

Գեղամը ստիպված է եղել դանակով պաշտպանել իր ընտանիքը, ինչի արդյուքնում հարձակվողներից երեքը մահացել են, մեկը դեպքի վայրից փախուստի է դիմել:

Գեղամ Սարգսյանն այսօր հիվանդանոցում է: Իրավապահ մարմիները չեն բացառում, որ հետաքննության արդյունքում պարզվի, որ Գեղամը գերազանցել է ինքնապաշտպանության իրավունքը:

Ռուսաստանյան հասարակությունը` փաստաբանները, լրագրողները Գեղամին աջակցում են եւ հայտարարում են, որ նա պարզապես պաշտպանել է իր հարազատներին:

Հանցագործները փող էին պահանջում Գեղամից, սակայն, չբավարարվելով քսան հազար ռուբլով, սպառնացել են երեխաներին:

Այսօր տեղեկություն է հայտնվել, որ չորրորդ հանցագործն արդեն ձեռբակալված է, եւ որ Գեղամ Սարգսյանի հարսն արդեն հաստատել է, որ հենց այս մարդն է սպառնացել իր փոքրիկին:

Ռուսաստանցի հայտնի փորձագետները հայտարարել են, որ Սարգսյանն անմեղ է` չբացառելով, սակայն, որ նա կարող է մեղավոր ճանաչվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG