Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ղարաբաղում այցելել են ադրբեջանցի գերուն


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի գերի Մամեդբաղիր Ախունդզադեին։

Ինչպես ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից, կազմակերպության ներկայացուցիչները նամակ են փոխանցել գերուն, որը, իր հերթին, հորը հասցեագրված նամակ է հանձնել նրանց։

Ղարաբաղի Պաշտպանության բանակի վկայությամբ` ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ախունդզադեն Պաշտպանության բանակի դիրքապահներին ինքնակամ գերի է հանձնվել հունվարի 23-ին, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Վերին Չայլուի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG