Մատչելիության հղումներ

Ստամբուլում հայկական ֆիլմեր կցուցադրվեն


Ապրիլի 12-13-ը Ստամբուլում կկայանա հայ - թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում նկարահանված 10 ֆիլմերի ցուցադրությունը` ներկայացված 37-ից։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով CNN-Turk-ի հաղորդումը, բոլոր ֆիլմերը հայ եւ թուրք ռեժիսորների համատեղ աշխատանքի արդյունք են։ Կինոպլատֆորմի շրջանակներում իրականացվում են եւս երկու ֆիլմերի նկարահանումներ։

Պլատֆորմի նախագահ Սուսաննա Հարությունյանը նշել է, որ մի քանի տարի առաջ կողմերը առաջին անգամ նստել են սեղանի շուրջ` չիմանալով ինչի մասին խոսել։ «Սակայն պարզվեց, որ կինոն վեր է դիվանագիտական հարաբերություններից։ Գտնվեցին բազմաթիվ զարմանալի իրական պատմություններ սցենարների համար` նախ եւ առաջ այնպիսի, որտեղ մարդիկ որոնում են իրենց արմատները եւ իրենք իրենց», - ասել է նա։

Սուսաննա Հարությունյանի խոսքերով` ծրագրի գործընկեր թուրքական «Անադոլու կուլտուր» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ, տարբեր հիմնադրամների միջոցով ֆինանսավորում է հանգանակվում պլատֆորմի շրջանակներում այլ ֆիլմերի ստեղծման համար եւս։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG