Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին անձամբ է դիմավորել Ռուսաստանից Վրաստան ժամանողներին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր անսպասելիորեն այցելել է Լարսի անցակետ եւ անձամբ դիմավորել Ռուսաստանից իր երկիր ժամանող հյուրերին։ Այդ մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվությունը։

Անցած ամիս պաշտոնական Թբիլիսին միակողմանիորեն վերացրեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, եւ ռուսաստանցիներից Վրաստան մուտք գործելու ու երկրի տարածքում 90 օր մնալու համար վիզա չի պահանջվում։

Սահակաշվիլին իր այդ որոշումը որակել է «քայլ` ռուս ժողովրդին ընդառաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG