Մատչելիության հղումներ

Անանի ծրագիրը խոչընդոտների է հանդիպում


Սիրիայի ընդդիմադիր ռազմական միավորումը հրաժարվել է կառավարական ուժերին գրավոր համաձայնություն տալ կրակը դադարեցնելու կապակցությամբ:

«Ազատ սիրիական բանակի» առաջնորդը ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանին ավելի վաղ էր ներկայացրել պայման, որ ընդդիմադիր ռազմական միավորումը հետ կքաշվի միայն այն ժամանակ, երբ կառավարական ուժերը հանեն զորքերը բնակավայրերից:

Սիրիական ճգնաժամի կարգավորման` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի առաջարկը ենթադրում է երկուստեք հրադադարի հաստատում, մարդասիրական միջանցքների տրամադրում, իրավիճակի մոնիտորինգի հնարավորություն, իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG