Մատչելիության հղումներ

Կոմունիստները Մոսկվայում հանրահավաք են անցկացրել


Մոսկվայում Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները այսօր հանրահավաք են անցկացրել: Նրանք իշխանությունից պահանջել են քաղաքակական փոփոխություններ իրականացնել: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովի հրաժարականը, ինչպես նաեւ հրաժարվել Ուլյանովսկում ՆԱՏՕ-ի տրանզիտային կենտրոն կառուցելու ծրագրերից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով՝ Պուշկինսկայա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է մոտ մեկ ու կես հազար մարդ: Հանրահավաքի մասնակիցների առջեւ ելույթ է ունեցել Կումունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:

Կոմունիստները Ռուսաստանի այլ քաղաքներում եւս հանրահավաքներ են անցկացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG