Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առթիվ


Ամենայն Հայոց կաթողիկոս ԳԱՐԵԳԻՆ Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի եւ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:

«Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես Մայրության ու գեղեցկության օր եւ Սուրբ Աստվածածնի լուսեղեն օրինակն է բերում կանանց ու մայրերին: Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը եւ իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով եւ բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար: Աղոթում ենք առ Աստված, որ մայրության շնորհը ստացած կանայք երջանիկ եւ խաղաղ սրտով գրկեն իրենց նորածին մանուկներին, եւ բոլոր տիկնայք ու օրիորդներ Աստվածամոր օրինակով ապրեն բարեպաշտ ու առաքինազարդ կյանքով, բարօրության ու երջանկության մեջ», - ասված է կաթողիկոսի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG