Մատչելիության հղումներ

Ուկրաինայում եւս մեկ նախկին նախարար դատապարտվեց


Ուկրաինայի բնապահպանության նախկին նախարար Գեորգի Ֆիլիպչուկը երեկ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Նա մեղավոր է ճանաչվել որպես նախարար պաշտոնավարման ժամանակ Սեւ ծովի հատակում աշխատանքներ կատարող միջազգային ընկերության հետ պայմանագիր կնքելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ։

Ֆիլիպչուկը չի ընդունել իր մեղքը։ Նրա փաստաբանը լրագրողներին ասել է, որ իր պաշտպանյալը սոսկ հետեւել է այն ժամանակվա վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հրահանգներին։

Տիմոշենկոն անցած տարի 7 տարվա ազատազրկման է դատապարտվել` 2009 թվականին Ռուսաստանի հետ բնական գազի մատակարումների մասին պայմանագրերը ստորագրելիս պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով, որը նախկին վարչապետը չի ընդունում` պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Տիմոշենկոյի կառավարության մեկ այլ անդամ` ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն այս տարվա փետրվարին չորս տարվա ազատազրկման է դատապարտվել նույնպիսի մեղադրանքներով եւ նույնպես չի ընդունում դրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG