Մատչելիության հղումներ

Բեռլինում թուրք երիտասարդ է սպանվել, եւս երկուսը ծանր վիրավորվել են


Բեռլինի Նեուքյոլն թաղամասում, որտեղ մեծ թվով թուրքեր են բնակվում, անցած գիշեր անհայտ անձի արձակած կրակոցների հետեւանքով սպանվել է մի թուրք երիտասարդ, եւս երկուսը վիրավորվել են։

Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` 16-22 տարեկան հինգ թուրքեր զրուցում էին թաղամասի հիվանդանոցի մոտ, երբ զինված անձը սկսել է կրակել նրանց ուղղությամբ։ 22-ամյա Բուրաք Բեքթաշը մահացել է, 16 եւ 17 տարեկան երկու պատանիները ծանր մարմնական վնասվածքներ են ստացել։

Հարձակվողի անձը դեռեւս պարզված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG