Մատչելիության հղումներ

Թոշակառուի ինքնասպանությունը Աթենքում զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել


Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Սինտագմա մարդաշատ հրապարակում մի 77-ամյա թոշակառու-դեղագործ երեկ ինքնասպան է եղել։

Ենթադրվում է, որ այդպես նա ցանկացել է բողոք հայտնել կառավարության քաղաքականության հետեւանքով իր սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման դեմ։ Ոստիկաները ինքնասպանի գրպանում գրություն են գտել։

Միջադեպից հետո Աթենքում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնց մասնակցել է մոտ 1500 մարդ։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել զայրացած ցուցարարների դեմ։

Հունաստանի քաղաքական գործիչներն ափսոսանք են հայտնել թոշակառուի վախճանի կապակցությամբ, բայց եւ ընդգծել են, որ հարկ չէ քաղաքականացնել այդ մարդու մահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG