Մատչելիության հղումներ

Շուրջ 20 րոպե ուշացումով ասուլիսի սրահ մտնելուց հետո «Նոր ալիք» երաժշտական մրցույթի կազմակերպիչները լրագրողներին սպասեցնելու համար ներողություն խնդրելու փոխարեն, որոշեցին առավոտյան սուրճն ու քաղցրավենիքն էլ հենց ասուլիսի ընթացքում համտեսել:

Դեռ որեւէ հարց չէր հնչել, երբ մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեվը սկսեց մենախոսել, նշելով, որ ուշանալու համար կզանգահարի իրենց երկրի վարչապետին եւ ներողություն կխնդրի: Մոռանալով, որ ինքն այդ պահին ասուլիսի սրահում էր, եւ ոչ թե մրցույթի դահլիճում` Ռումյանցեվն ասաց, որ մինչեւ ներկա լրագրողները չսկսեն ժպտալ` ասուլիսը չի սկսվի, որովհետեւ այդպիսին են իրենց մրցույթի կանոնները:

Հուլիսի 24-ից 29-ը կայանալիք «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչներն այսօր ասացին, որ մրցույթն այս տարի կրկին կանցկացվի Լատվիայի Յուրմալա քաղաքում: Սոցիալական ցանցերում սակայն վարակծներ էին շրջանառվում, թե այս տարի մրցույթն անցկացվելու է Իտալայի Սան Ռեմո քաղաքում կամ հենց Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:

Այս անգամ Հայաստանը Յուրմալայում ներկայացնելու համար արդեն կա 400, իսկ «Մանկական նոր ալիքին»` 200 հայտ: Հայաստանյան նախընտրական փուլից Մոսկվայաում կայանալիք կիսաեզրափակչին մասնակցելու համար կմեկնի միայն 2-5 հոգի: Մոսկվայում կիսաեզրափակիչ փուլը կլինի ապրիլի 20-21-ին, իսկ «Մանկական նոր ալիք 2012»-ը՝ ապրիլի 18-19-ին:

Ռումյանցեվի խոսքով՝ իրենք հիացած են հայ մասնակիցներից շատերի ձայնային տվյալներով:

«Այս տարի մեզ հաճելիորեն զարմացրեցին մեծ թվով տաղանդավոր հայ մասնակիցներ: Անկեղծ ասած, ոչ մի տարի մենք այսքան տաղանդավոր մասնակիցների Հաայստանում չէինք հանդիպել, դա մեզ զարմացնում է», -ասաց Ռումյանցեվը:

Անդրադառնալով հայ մասնակիցներին` մրցույթի երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդրա Մուխինան ասաց. - «Պետք է ասեմ, որ այս տարի բոլոր երկրներում շատ բարձր էր ներկայացվածոթւյան մակարդակը: Ձայնային առումով բարձր մակարդակից բացի հայ մասնակիցները նաեւ ճաշակ ունեն, ասինքն մենք նաեւ էսթեիկ հաճույք ստացանք»:

Մրցույթի կազմակերպիչերի խքոսքով` եզրափակիչ փուլ են անցել հայտնի երգիչներից Լուսինե Աղաբեկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ այլոք: Այս տարին աննախադեպ էր նաեւ տարբեր երկրներից հայ մասնակիցների ներգրավվածությամբ: Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացվել սփյուռքի տարբեր երկրներից, ինչպիսիք են` Շանհայը, Ռուսատանը եւ այլն:
XS
SM
MD
LG