Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Աուդրոնիուս Աժուբալիսին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ - լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի առնելով նաեւ Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում: Նա նշել է, որ Հայաստանի համար կարեւոր է Լիտվայի աջակցությունը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Աուդրոնիուս Աժուբալիսն իր ուրախությունն է հայտնել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ակտիվ եւ հաջող բանակցային գործընթացում Հայաստանի հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը ուժեղ քայլեր է անում ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG