Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախկին արտգործնախարար, վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրված Վարդան Օսկանյանը այսօր ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցերին նվիրված՝ քաղաքագետների միության գիտակիրառական լսումների ժամանակ անդրադարձել է Հայաստանում նախկինում անցկացված ընտրություններին։

«Երեւի թե, բացառելով մեկը միայն, կարելի է իրոք ասել, որ բոլոր ընտրություններն էլ ինչ-որ խախտումներով են անցել։ Սա միայն իմ կամ հասարակության սուբյեկտիվ գնահատականը չէ, նաեւ դիտորդների առաքելությունները միշտ էլ խախտումներ նշել են», - նշել է Օսկանյանը։

Նախկին արտգործնախարարը, սակայն, չի մանրամասնել, թե իր կարծիքով՝ ո՞ր ընտրությունն է անցել առանց ընտրախախտումների։


Հովհաննես Շողիկյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG