Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանի բնակարանից գողություն է կատարվել


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեցին ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, ապրիլի 2-ի գիշերը գողություն է կատարվել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` Երեւանում, Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բնակարանից:

Ոստիկանությունում հայտարարություն է տվել նրա կինը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով (գողություն), կատարվում է նախաքննություն:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների վկայությամբ, Հրանտ Մարգարյանի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր, բանկային քարտեր:

Ոստիկանության փոխանցմամբ` գողացված իրերի թվում է նաեւ «Բերետտա» ատրճանակը, որը գրանցված զենք է։

Դեպքի կապակցությամբ Հրանտ Մարգարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Միեւնույն ժամանակ, ՀՅԴ լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե կուսակցությունում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում տեղի ունեցածի մեջ:


Սարգիս Հարությունյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG