Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալը մեղադրվում է զենք, ռազմամթերք հափշտակելու մեջ


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում մարտի 3-ից քննվող քրեական գործի շրջանակներում Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից, մարտի 6-ին Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով», ինչի համար սահմանված է 6-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նախաքննությունը շարունակվում է։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG