Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Լիտվայի արտգործնախարարը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախատեսված է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը եւ համատեղ մամլո ասուլիսը:

Ծիծեռնակաբերդում Աուդրոնիուս Աժուբալիսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG