Մատչելիության հղումներ

Խաչատուրովը մեկնել է Աստանա` մասնակցելու ԱՊՀ-ի հանդիպմանը


Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա` ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեն խորհրդատվական գործառույթներով կոլեգիալ մարմին է, որն իրականացնում է նաեւ Համագործակցության պետությունների զինված ուժերի վիճակի վերլուծություն եւ առաջարկություններ ներկայացնում դրանց հետագա կատարելագործման ու զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG