Մատչելիության հղումներ

Երեւանում է «Տոկիո» լարային քառյակը


«Տոկիո» լարային քառյակի ներկայիս կազմը
«Տոկիո» լարային քառյակի ներկայիս կազմը
«Երեւանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երեքշաբթի երեկոյան Երեւանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ «Տոկիո» լարային քառյակը:

Հայ երաժշտասերները յոթ տարի առաջ նույն փառատոնի շրջանակներում հնարավորություն էին ունեցել ունկնդրել այս քառյակին:

«Տոկիո» քառյակը 42 տարվա պատմություն ունի, այն հիմադրվել է Նյու Յորքի Ջուլիարդ հանրահայտ երաժշտանոցում, որտեղ իրենց կրթությունն էին շարունակում Տոկիոյի «Տոհո» երաժշտական դպրոցի սաները՝ ի թիվս այլ երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների: Նյու Յորքում հիմնադրված այս քառյակի առաջին ջութակը ուղիղ 15 տարի եղել է ծագումով կանադահայ Փիթեր Ունջյանը:

42 տարիների ընթացքում քառյակը մի քանի անգամ փոխել է կազմը. ներկայիս կազմով աշխատում եւ ստեղծագործում են արդեն 10 տարի՝ Մարտին Բիվերը՝ ջութակ, Քլայվ Գրինսմիթը՝ թավջութակ, քառյակում ընդգրկվել են տաս տարի առաջ, իսկ Կիկուեի Իկեդան՝ ջութակ, եւ Կազուհիդե Իսոմուրան՝ ալտ, մոտ երեսուն տարին են քառյակում եւ առաջիկայում պատրաստվում են հանգստի գնալ:

Բացի նրանից, որ քառյակը աշխարհի ամենապահանջված քառյակներից է, այն առաձնահատուկ է նաեւ իր գործիքներով: Դրանք Ստրադիվարիուսի պատրաստած հանրահայտ եւ անգին չորս երաժշտական գործիքներն են, որոնք արդեն մոտ չորս հարյուր տարեկան են: Երաժիշտներից մեկը 1680 թվականին պատրաստված ջութակն է նվագում: Ստադիվարիուսի այս գործիքները ժամանակին ձեռք է բերել աշխարհահռչակ Նիկոլո Պագանին: Իսկ «Տոկիո» քառյակի համար այս գործիքները 1995 թվականից վարձակալում է Ճապոնական երաժշտական հիմնադրամը:

Հավելենք, որ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հավաստիացնում է, որ այս տարի եւս հայ երաժշտասերները հնարավորություն կունենան փառատոնի շրջանակներում ունկդրել համաշխարհային բարձրարվեստ երաժիշտ կատարողների:

please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG