Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Ֆինլանդիայի արտգործնախարարը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան:

Այցի ընթացքում Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Վաղը տեղի կունենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս:

Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG