Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել եւ տուժել են տասնյակ ռուսաստանցիներ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG