Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը ստորագրեց կուսակցությունների գրանցումը դյուրացնող օրենքը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օրենքը, որը դյուրացնում է քաղաքական կուսակցությունների գրանցման ընթացակարգը։ Նոր կարգը ուժի մեջ կմտնի վաղվանից։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեդվեդեւը փաստաթղթի տակ իր ստորագրությունն է դրել քաղաքական կուսակցությունների ստեղծման նախաձեռնող խմբերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Այս փոփոխություններով նախատեսվում է, մասնավորապես, կուսակցության գրանցման համար պահանջվող անդամների նվազագույն թիվը հասցնել 40 հազարից 500-ի, պարզեցնել կուսակցությունների հաշվետվությունների ընթացակարգը։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք նորմալ ժամանակակից ճանապարհով, որով ընթանում է ամբողջ աշխարհը», - հայտարարել է Մեդվեդեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG